Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԱԺ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ԱԺ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
05.11.2014 | 15:56

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին:
ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ Մոսկվա են մեկնել Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: Այսօր ԱԺ փոխնախագահը կհանդիպի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ